Միջազգային

Զինված խմբավորումները ռմբակոծում են Դամասկոսի բնակելի թաղամասերը

2 րոպեի ընթերցում

Զինված խմբավորումները ռմբակոծում են Դամասկոսի բնակելի թաղամասերը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի բնակելի թաղամասերում հուլիսի 17-ին հրասանդներ են ընկել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ոստիկանությունը տեղեկացրել է, որ հրասանդներից մեկն ընկել է Զաբլատանի թաղամասում, ինչի հետևանքով 3 մարդ է վիրավորվել: Մոտակայքում կայանված մեքենաները նյութական վնասներ են կրել: Մյուս հրասանդ էլ ընկել է «Աբբասիին» հիվանդանոցի մերձակայքում, որի հետևանքով 1 մարդ է վիրավորվել:

Դամասկոսում Սիրիայի Նախագահ Բաշար ալ Ասադի երդմնակալությանը օրը՝ հուլիսի 16-ին, Շաալան թաղամասում, Օմայան հրապարակում, «Շերատոն» հյուրանոցի մերձակայքում հրասանդներ էին ընկել, որոնց պայթյունի հետևանքով 4 քաղաքացի զոհվել, ևս 30-ը` վիրավորվել էր: Զինված ընդդիմադիրները խոստացել էին երդմանկալության օրը անակնկալներ մատուցել սիրիացիներին:

Ավելի վաղ աղբյուրը տեղեկացրել էր, որ Դարաայում և մերձակա գյուղերում հուլիսի 17-ին թեժ բախումներ են ընթանում սիրիական բանակի և զինված խմբավորումների միջև: Բանակը կանխել է զինյալների մուտքը Բուսար, Սարայա, Ֆակիա գյուղեր: Տեղի ունեցած բախումների ժամանակ տասնյակ զինյալներ են սպանվել և վիրավորվել:

Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի թիվը գերազանցել է 150 հազարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում