Միջազգային

Դամասկոսի տարբեր շրջաններում հրասանդներ են ընկել

1 րոպեի ընթերցում

Դամասկոսի տարբեր շրջաններում հրասանդներ են ընկել

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի տարբեր շրջաններում, մասնավորապես, Շաալան, Աբու Ռումանա, Շարիա Բաղդադ, Սաբաա Բահրաթ, Ալ Մուհաֆազա և Օմայան հրապարակներում հուլիսի 16-ին հրասանդներ են ընկել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նախնական տեղեկություններով` 5 մարդ զոհվել է, կան նաև 20-ից ավելի վիրավորներ:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Դամասկոսի Աբբասյան հրամապարում 7 մարդ է վիրավորվել ականանետային ռմբակոծության հետևանքով: Ոստիկանությունը տեղեկացրել է, որ, բացի մարդկային վնասներից, նյութական վնասներ են կրել մերձակայքում գտնվող տները և խանութները:

Բացի այդ, սիրիական բանակը Հալեպի Խան ալ Ասլ, Խան ալ Այիս, Բիր Ջամալ, Բաբ ալ Հադիդ, Հանանու, Սախուր, Սալահ ադ Դին թաղամասերում տանսյակ զինյալներ է ոչնչացրել: Զինյալները լուրջ կորուստներ են կրել Հոմիս Կուստուլ գյուղում:

Զինյալները նախապես հայտարարաել էին, որ Նախագահ Ասադի երդմնակալության օրը Սիրիայում անակնկալներ են սպասվում: Սիրիայի Նախագահ Բաշար ալ Ասադը հուլիսի 16-ին Սահմանադրական երդում է տվել խորհրդարանի անդամների առջև:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում