Պաշտոնական

Սերժ Սարգսյանը Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած վթարի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

1 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանը Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած վթարի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 15-ին ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած ողբերգական վթարի կապակցությամբ, որը մարդկային բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահը խնդրել է փոխանցել իր անկեղծ ցավակցություններըզոհվածների հարազատներին ու մտերիմներին և շուտափույթ ապաքինման մաղթանքները բոլոր տուժածներին:

Հուլիսի 15-ին` ժամը 08:35-ին, Մոսկվայի մետրոյի «Պարկ Պոբեդի» եւ «Սլավյանսկի բուլվար» կայարանների միջեւ ընկած ուղեմասում էլեկտրագնացքի երեք վագոններ դուրս են ընկել ռելսերից: Ըստ վերջին տվյալների, զոհվել է 22 մարդ, եւս 129 տուժածներ հոսպիտալացվել են: Վթարի հետեւանքով տուժել են Ռուսաստանի 12 տարածաշրջանների բնակիչներ եւ հինգ պետությունների քաղաքացիներ, երկու օտարերկրացիներ զոհվել են: Տուժածների թվում են երկու հայեր՝ Մերի Քոչարյանը եւ Աննա Բուլղադարյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում