Հասարակական

Երևան-Սևան ճանապարհին մոտ 50 մետր ձորը գլորված «Մերսեդես»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

1 րոպեի ընթերցում

Երևան-Սևան ճանապարհին մոտ 50 մետր ձորը գլորված «Մերսեդես»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում հուլիսի 15-ին` ժամը 19.43-ին, տեղեկություն է ստացվել, որ միջպետական Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածում (21-րդ կմ) տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 34 PC 379 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մ սահել ձորը:Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդ՝ 1987թ. ծնված Վ. Ս.-ը հոսպիտալացվել է Աբովյան քաղաքի ԲԿ:Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում