Հասարակական

Երևանի Թումանյան թաղամասի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել

1 րոպեի ընթերցում

Երևանի Թումանյան թաղամասի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում հուլիսի 14-ին` ժամը 20.30-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Թումանյան թաղամասի թիվ 13/1 շենքի 7-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ռ. Խ.-ին պատկանող թիվ 20 բնակարանի հյուրասենյակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.45-ին, մարվել` 20.49-ին: Այրվել է 2 պահարան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում