Միջազգային

Սիրիայում մեկ օրում 46 մարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Սիրիայում մեկ օրում 46 մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի գրասենյակը տեղեկացրել է, որ Սիրիայում նախօերին 46 մարդ է զոհվել, որոնց թվում՝ 7 երեխա և 4 կին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Հալեպի տարբեր թաղամասերում շարունակվում է ռմբակոծությունը: Մասնավորապես, Ֆիրդուս թաղամասում օդային ռմբակոծության հետևանքով 4 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ: Բախումները կառավարական ուժերի և ընդդիմադիր խմբավորումների միջև շարունակվում են Հալեպի կենտրոնական բանտի մերձակայքում: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդդիմադիրները հսկողություն էին հաստատել բանտի մերձակայքում գտնվող շենքերից մեկի վրա: Բացի այդ, զինված խմբավորումներին հաջողվել է հսկողություն հաստատել Ջամիա Զահրա թաղամասում գտնվող օդային հետախուզության ծառայության շենքի մերձակայքում գտնվող 3 շինությունների վրա:

Բացի այդ, Հալեպի Թել Ռաֆաաթ թաղամասում սիրիական բանակը զինյալների թաքստոց, ինչպես նաև նրանց պատկանող 11 մեքենա է ոչնչացրել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում