Հասարակական

Հրդեհ է բռնկվել Երևանի Նորագավիթի փողոցի տներից մեկում

1 րոպեի ընթերցում

Հրդեհ է բռնկվել Երևանի Նորագավիթի փողոցի տներից մեկում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 11-ին` ժամը 01.14-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նորագավիթի 3-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Շուտով հաստատվել է հրդեհի բարդության «բիս-1» աստիճան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքիվայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ, ՃԿԿ օպերատիվ և արձագանքման խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.50-ին, մարվել` 02.08-ին: Այրվել են Ս. Կ.-ին պատկանող թիվ 16/3 տան տանիքի փայտե կառուցատարրերը` 150 քմ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում