Սիրիացի մոտ 145 հազար փախստական կանայք հարևան երկրներում շահագործման են ենթարկվում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հուլիսի 8-ի զեկույցում նշվել է, որ մեծ թվով սիրիացի փախստականներ դառնում են աղքատության, շահագործման և սեռական ոտնձգությունների զոհ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ՄԱԿ-իփախստականների հարցերով գրասենյակը Ժնևում ներկայացրած զեկույցում պարզաբանել է, որ Եգիպտոսում, Իրաքում, Հորդանանում սիրիացի փախստականների յուրաքանչյուր չորրորդ ընտանիքի գլուխ կանգնած է կինը, ինչը նշանակում է, որ մոտ 145 հազար կանայք այդ պետություններում հայտնվում են ծանր իրավիճակներում: ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտյերեսը նշել է, որ այս կանայք պատերազմում կորցրել են իրենց ամուսիններին և որդիներին, փախուստի են դիմել Սիրիայից՝ փորձելով այս կերպ խուսափել աղքատությունից և տարբեր սպառնալիքներից:

2011թ.-ից մինչև այժմ Սիրիայից փախուստի է դիմել ավելի քան 2,8 միլիոն քաղաքացի: Փախստականների թիվը ամեն ամիս ավելանում է մոտ 100 հազարով: Մտավախություն կա, որ մինչև 2014թ.-ի վերջը փախստականների թիվը կարող է հասնել մոտ 4 միլիոնի:

Հայերեն Русский

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը