Միջազգային

Իրաքում ԻԼԻՊ խմբավորման տասնյակ զինյալներ են ոչնչացվել

1 րոպեի ընթերցում

Իրաքում ԻԼԻՊ խմբավորման տասնյակ զինյալներ են ոչնչացվել

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքյան ուժերը հուլիսի 8-ին շարունակել են պայքարը զինված խմբավորումների դեմ: Իրաքյան աղբյուրները տեղեկացրել են, որ Սալահ ադ Դին մարզում իրաքյան օդուժը ԻԼԻՊ խմբավորոման 34 զինյալ է ոչնչացրել, բացի այդ, ոչնչացվել է նրանց պատկանող զենքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ԻԼԻՊ խմբավորման տանսյակ անդամներ ոչնաչցվել են նաև Մոսուլ, Թիրքիթ, Բաբել, Ռամադի, Ֆալլուջա, Սամրա քաղաքներում:

Մյուս կողմից, բախումների շրջաններից գաղթած իրաքցիները, ովքեր հաստատվել են «Խազիր» ճամբարում, բժշկական օգնության կարիք ունեն: Տեղեկություններ կան, որ մարդկանց առողջական վիճակը վատացել է օդի բարձր ջերմաստիճանի պատճառով, որը հասնում է մինչև 50 աստիճանի: Գաղթականներից շատերը ջրի և ուտելիքի կարիք ունեն:

Իրաքում հունիսի սկզբին իրավիճակը կտրուկ սրվել է հյուսիսային շրջանների վրա ԻԼԻՊ խմբավորմանհարձակումից հետո, որի հետևանքով երկրի 2-րդ մեծ քաղաք Մոսուլը հայտնվել էր դրա հսկողության տակ: Հազարավոր բնակիչներ ստիպված հեռացել են իրենց բնակավայրերից՝ բնակություն հաստատելով ավելի անվտանգ շրջաններում:

Իրենց հերթին, Իրաքի ռազմական ուժերը լայնամասշտաբ գործողություն են սկսել զինված խմբավորումների դեմ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում