Միջազգային

Սիրիական բանակը հաջողություններ է գրացնել Հոմսի մարզում

1 րոպեի ընթերցում

Սիրիական բանակը հաջողություններ է գրացնել Հոմսի մարզում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը և զինված ուժերը վերահսկողություն են հաստատել Հոմսի մարզի Ում Շարշուհ գյուղի Ալ Բադու փողոցի մի շարք շինությունների վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, բացի այդ, սիրիական բանակը կանխել է Հալեպի Մանսուրա գյուղից զինված խմբավորումների մուտքը ռազմական հենակետեր: Տեղի ունեցած բախումների ժամանակ տասնյակ զինյալներ են սպանվել և վիրավորվել:

Աղբյուրը տեղեկացնում է, որ հուլիսի 7-ին Դամասկոսի քրիստոնեական Բաբ Թումա թաղամասում 2 հրթիռ է ընկել՝ վնասելով բնակելի 3 շինություններ: Նյութական վնասներ է կրել նաև Ալ Ասադի անվան գրադարանը:

«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ կառավարական ուժերը ռմբակոծում են Դամասկոսի Ջոբար և Զաբադանի թաղամասերը: Մյուս կողմից, մարտեր են ընթանում Խան Շեյխ, Մասրաբա գյուղերի մերձակայքում:

Լիբանանյան «Ալ Մայադին» կայքի փոխանցմամբ` սպանվել է «Իսլամական բանակ» խմբավորման ղեկավարը՝ Աբու Մուհամմադ Հարունը: Նա սպանվել է Արևելյան Ղուտայի շրջանում` ԻԼԻՊ խմբավորման ականապատած մեքենայի պայթյունից:

Սիրիայում եռամյա հակամարտության զոհ է դարձել ավելի քան 150 հազար մարդ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում