Հասարակական

Վանաձորի մերձակայքում գրանցվել է 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

1 րոպեի ընթերցում

Վանաձորի մերձակայքում գրանցվել է 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձոր քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք հուլիսի 7-ին` տեղական ժամանակով ժամը 03.08-ին, տեղի է ունեցել 4 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.710և արևելյան երկայնության 44.410: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, երկրաշարժը զգացվել է Լոռու և Արագածոտնի մարզերում՝ 3-4 բալ ուժգնությամբ: Երկրաշարժին հաջորդել է 0,8-1,2 մագնիտուդով 4 հետցնցում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում