Միջազգային

Սիրիական բանակը հսկողություն է հաստատել Հալեպի Սինաիա քաղաքի վրա

1 րոպեի ընթերցում

Սիրիական բանակը հսկողություն է հաստատել Հալեպի Սինաիա քաղաքի վրա

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը հուլիսի 4-ին ամբողջովին վերահսկողություն է հաստատել Հալեպի մերձակայքում գտնվող Սինաիա քաղաքի վրա՝ վերականգնելով կայունությունն ու անվտանգությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, բացի այդ, բանակն իր հսկողությունն է հաստատել Հալեպի արևելքում գտնվող Մաաբդիա գյուղի վրա: Գյուղը գտնվում է Սինաիա քաղաքի մերձակայքում: Տեղի ունեցած բախումների ժամանակ զինված խմբավորումները լուրջ կորուստներ են կրել:

Սիրիական բանակը ամիսներ շարունակ պայքար էր մղում՝ փորձելով հսկողություն հաստատել Սինաիա քաղաքի վրա:

Հալեպում, ինչպես նաև Շաար, Բայիդին, Մուսլիմիա, Քաֆր Համրա, Հարյաթան և այլ թաղամասերում զինյալների թաքստոցներ են ոչնչացվել:

Բանակը հաջողություններ է գրանցել նաև Համայի շրջանում, որտեղ տասնյակ զինյլաներ են սպանվել և վիրավորվել: Զինված խմբավորումները մեծ կորուստներ են կրել Դարաայի և Իդլիբի գյուղերում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում