Իրավունք

Իսակովի պողոտայի նորակառույց կարմրջի մոտ «Մերսեդես» մակնիշի մեքենա է շրջվել

1 րոպեի ընթերցում

Իսակովի պողոտայի նորակառույց կարմրջի մոտ «Մերսեդես» մակնիշի մեքենա է շրջվել

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում հուլիսի 3-ին` ժամը 14.02-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում` նորակառույց կարմրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից ևշրջվել ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարար ջոկատը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ Գ. Վ.-ին պատկանող «Մերսեդես» մակնիշի 91 CM 001 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:1953թ. ծնված Հ. Հ.-ը, ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում