1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժակ Իվ Կուստոյի թոռը՝ Ֆաբիեն Կուստոն, հուլիսի 2-ին ավարտվել Է ռեկորդային երկարատեւ խորջրյա գիտարշավը, որը տեւել Է 31 օր, ինչը մեկ օրով ավելի երկար Է, քան նրա պապի սուզումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
«Առաքելություն 31»-ի շրջանակներում Կուստո Կրտսերը մեկ ամիս անցկացրել Է «Ակվարիուս» լաբորատորիայում՝ Ֆլորիդայի ափի մոտ, որն աշխարհում միակ գործող ստորջրյա գիտահետազոտական լաբորատորիան Է:
Գիտարշավի ընթացքում Կուստոն նկարահանել Է վավերագրական ֆիլմ, հետազոտողների անձնակազմն զբաղվել Է մարջանների վրա կլիմայական փոոխությունների ազդեցության ուսումնասիրությամբ:
Ժակ Իվ Կուստոն կարծում Էր, որ մոլորակի գերբնակեցվածությունը մարդկանց կդրդի կացարաններ կառուցել ջրի տակ: 1963 թվականին նա 30 օր անցկացրել Է Կարմիր ծովի ստորջրյա կայանում, բայց այնուհետեւ շահագործման մեծ ծախսերի պատճառով գրեթե բոլոր այդ ծրագրերը կոնսերվացվել են: