ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լաթաքիայի հյուսիսում՝ Նաբաա Մար շրջանում, հուլիսի 2-ին թեժ մարտեր են ընթանում սիրիական բանակի և «Ջաբհա ան Նուրսա» խմբավորման միջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Լաթաքիայի տեղեկատվական ցանց» ֆեյսբուքյան էջը, բացի այդ, օդային ռմբակոծություն է ենթարկվում Ջաբալ Թուրքման շրջանը:
Մյուս կողմից, սիրիական ՍԱՆԱ գործակալության տեղեկացմամբ` սիրիական բանակը շարունակում է հետապնդել զինված խմբավորումներին: Հալեպի Ռահիմա գյուղում բանակն առաջընթաց է գրացել՝ ոչնչացնելով այնտեղ տասնյակ զինյալների և նրանց զենքերը: Զինյալների թաքստոցներ են ոչնաչցվել Քաֆր Համրա, Իզազ, Դեր Ջամալ, Ալ Մանսուրը, Աթարիբ և այլ գյուղերում: Դամասկոսի Խան Շեյխ գյուղոմ 15 զինյալներ են սպանվել, այդ թվում՝ նրանց ղեկավարը:
«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ զինյալները ԻԼԻՊ խմբավորման հետ բախումներից հետո հսկողություն են հաստատել Արևելյան Ղուտայի շրջանում գտնվող Միդաա գյուղի վրա: Մյուս կողմից, կառավարական ուժերի և զինյալների միջև արդեն իններորդ օրն է բախումները շարունակվում են Մլիհա գյուղում:
Մարդու իրավունքներիպաշտպանության մոնիթորինգիսիրիականկենտրոնի տվյալներով` Սիրիայում նախօրեին 60 մարդ է զոհվել, այդ թվում՝ 7 երեխա:
Սիրիայում երեք տարուց ավելի շարունակվող բախումների հետևանքով, ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի թիվը գերազանցել է 150 հազարը: Բացի այդ, զոհված հայերի թիվը գերազանցել է 100-ը: