Միջազգային

ԻԼԻՊ-ը գրավել է սիրիական Բուքմալ քաղաքը

1 րոպեի ընթերցում

ԻԼԻՊ-ը գրավել է սիրիական Բուքմալ քաղաքը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի ակտիվիստները հաստատել են, որ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը հսկողություն է հաստատել Սիրիայի արևելքում գտնվող Բուքմալ քաղաքի վրա, որը գտնվում է Իրաքի հետ սահմանի մերձակայքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, խմբավորումը հսկողությունը հաստատել է զինված այլ խմբավորումների հետ 3 օրերի թեժ բախումներիից հետո: Դրանք ընթացել են ԻԼԻՊ-ի` մի կողմից, և մյուս կողմից`«Ջաբհա ան Նուրսա» և «Քաթաիբ ալ Իսլամիա» խմբավորումների միջև: Բախումները դադարել են այն ժամանակ, երբ սպանվել են իսլամիստական խմբավորումների երկու ղեկավարները: Բախումների ժամանակ զոհերի մասին տեղեկություններ չեն հրապարակվել:

ԻԼԻՊ-ի համար հիմնական հենակետ է համարվումսիրիական Ռակկա քաղաքը, որտեղից նրանք փորձում են գրավել Հալեպի, Դեր Զորի, Հասաքեի տարածքները:

ԻԼԻՊ-ը մտրադրվել է Սիրիայում և Իրաքում գրաված տարածքներում Իսլամական խալիֆաթ հիմնել, որի ղեկավարը կլինի Աբու Բաքր ալ Բաղդադին:

ԱՄՆ-ը2014թ.-ի փետրվարին խմբավորումը հայտարարել է ահաբեկչական:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում