Միջազգային

Սիրիական բանակը վերահսկողություն է հաստատել Հալեպի գյուղերից մեկի վրա

1 րոպեի ընթերցում

Սիրիական բանակը վերահսկողություն է հաստատել Հալեպի գյուղերից մեկի վրա

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը հունիսի 27-ին վերահսկողություն է հաստատել Հալեպի հյուսիսում գտնվող Շեյխ Նաջար շրջանի Շեյխ Զիյաթ գյուղի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով լիբանանյան «Ալ Մայադին» կայքը, բանակը ոչնչացրել է զինված խմբավորումների այնտեղ գտնվող բոլոր թաքստոցները:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Սիրիական բանակի և զինված խմբավորումների միջև համաձայնություն է կնքվել Հոմսի Ուաար թաղամասում կրակը դադարեցնելու վերաբերյալ: Զինադադարը հունիսի 27-ից ուժի մեջ է մտել և կպահպանվի Ռամադան ամսվա ընթացքում:

Սիրիական բանակը հունիսի 27-ին ամբողջովին վերահսկողություն է հաստատել Հալեպի մերձակայքում գտնվող Բեյթ Ջունեյդ կոչվող տեղանքի և երրորդ շրջանի էլեկտրամատակարարման կայանի վրա՝ ոչնչացնելով այնտեղ գտնվող զինյալների վերջին թաքստոցները:

Սիրիայում կառավարական ուժերի և զինված ընդդիմադիրների միջև երեք տարուց ավելի շարունակվող բախումների հետևանքով, ՄԱԿ-ի տվյալներով, զոհվել է ավելի քան 150 հազար մարդ, այդ թվում` զոհված հայերի թիվը գերազանցել է 100-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում