ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը Լաթաքիայի շրջանում շարունակում է պայքարել զինված խաբավորումների դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Լաթաքիայի տեղեկատվական ցանց» ֆեյսբուքյան էջը, Ռաբիա, Մուայթամա, Քարթ շրջաններում տասնյակ զինյալներ են սպանվել, որոնց թվում «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման ղեկավարը և այլ ակնառու անդամներ: Վերոնշյալ շրջաններում ոչնչացվել են ինքնաշեն հերթիռների պահեստներ, հրասանդներ և 3 տանկ, որոնց ահաբեկիչներն օգտագործում են հանցագործություններ իրականցնելու ժամանակ:
Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ նշված շրջաններում 23 զինյալ է սպանվել, տասնյակ զինյալներ՝ վիրավորվել:
Բացի այդ, 7 զինյալ սպանվել է Լաթաքիայի Դեր Հինա, Քաթֆ Ռուման և Կասաբ գյուղերում, ոչնչացվել են նրանց պատկանող տանկը և զենքերով լի 3 մեքենաները:
Սիրիական բանակը հունիսի 15-ին Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքը ազատագրել էր զինյալներից: Քեսաբի շրջանի վրահարձակումնսկսվելէրմարտի 21-ին` Թուրքիայիսահմանիութ կետերից:Հարձակումնիրականացրելէին «ՋաբհաանՆուսրա»և «ՋեյշալԻսլամ» խմբավորումները` Թուրքիայի կառավարության անմիջական աջակցությամբ:
Սիրիայում կառավարական ուժերի և զինված ընդդիմադիրների միջև երեք տարուց ավելի շարունակվող բախումների հետևանքով, ՄԱԿ-ի տվյալներով, զոհվել է ավելի քան 150 հազար մարդ, այդ թվում` զոհված հայերի թիվը գերազանցել է 100-ը: