Միջազգային

Դամասկոսում և Համայում պայթյուններ են որոտացել

1 րոպեի ընթերցում

Դամասկոսում և Համայում պայթյուններ են որոտացել

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի Մուջթահիդ թաղամասում հունիսի 25-ին հրասանդ ընկնելու հետևանքով 2 քաղաքացի է զոհվել, այդ թվում՝ 1 երեխա, վիրավորվել է ևս 6 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, հրասանդն ընկել է մարդաշատ Ալ Թահյամնե փողոցում՝ պատճառելով նյութական վնասներ առևտրի կենտրոններին և կայանված մեքենաներին:

Բացի այդ, 2 քաղաքացի զոհվել է Համա քաղաքի մայրուղու վրա տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Ոստիկանությունը տեղեկացնում է, որ պայթուցիկ սարքավորումը պայթել է Մաար աշ Շահուր-Համա գլխավոր ճանապարհին:

Մյուս կողմից, սիրիական օդուժը ռմբակոծում է Համայի մարզի Մուրք քաղաքում զինյալների հենակետերը: Տեղեկություններ են ստացվել 15 զինյալների սպանվելու և տասնյակների վիրավորվելու մասին:

Ավելի վաղ՝ հունիսի 24-ին, Հոմսում ականապատ մեքենայի պայթյունից տուժածների թիվը հասել է 24-ի: Ուադի Զահաբ թաղամասում պայթյունից մեկ կին էր զոհվել, ևս 23 մարդ վիրավորվել է: Նյութական մեծ վնասներ են կրել մերձակա շինությունները և մեքենաները:

Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 150 հազարը: Բացի այդ, զոհված հայերի թիվը գերազանցել է 100-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում