Հետընթաց կատարելիս «ԲՄՎ»-ն վրաերթի է ենթարկել 35-ամյա կնոջ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կապանի Շահումյան փողոցի թիվ 12 շենքի բակում հետընթաց կատարելիս հունիսի 24-ին` ժամը 09.30-ի սահմաններում, վրաերթի է ենթարկել 35-ամյա քաղաքացուհու, նրան տեղափոխել հիվանդանոց, ապա ներկայացել ոստիկանություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, կատարվում է քննություն: