ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի արտաքին գործերի և սփյուռքի նախարարությունը նամակ է հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարին` Իսրայելի թշնամական դիրքորոշման վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակածությունը, հայտարարության մեջ նշվել է, որ իսրայելական ուժերը հունիսի 22-ին և 23-ին հարձակում են իրականացրել սիրիական տարածքների ուղղությամբ: Հարձակման հետևանքով զոհվել է 4 և վիրավորվել ևս 9 սիրիացի: Բացի այդ, նյութական խոշոր վնասներ են գրանցվել:
Նախարարության հայտարարության մեջ նաև նշվել է, որ Իսրայելի կողմից դրսևորած նման ագրեսիան նշանակում է, որ նա աջակցում է զինված խմբավորումներին:
Իսրայելական բանակի մամուլի քարտուղար Ավիխայ Ատրահին հայտարարել է, որ իսրայելական օդուժը ռմբակոծել է սիրիական բանակին պատկանող 9-ը դիրքեր, այդ թվում՝ 90-րդ վաշտը և Քունեյտրա շրջանի Թել Շաարը: Նա նաև նշել է, որ իսրայելական ուժերը Գոլանի բարձունքների սիրիական տարածքում հարվածել են մի քանի դիրքերի ուղղությամբ: Իսրայելական հարվածների ուղղված էին հրետանու մարտկոցների և զինվորական հրամանատարության կենտրոնին, ինչպես նաև մարզական ճամբարներին:
Նա նաև ընդգծել է, որ իսրայելական բանակը պետք է վճռականորեն գործի` պաշտպանելու համար իր քաղաքացիներին: Իսրայելական «Հաարեց» թերթը հրապարակել է, որ հունիսի 23-ին իր այդ քայլով Թել Ավիվը պատասխանել է սիրիական կողմից իրականացրած պայթյունին: