Սիրիական բանակը տասնյակ զինյալներ է ոչնչացրել Իդլեբի և Հալեպի թաղամասերում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը Իդլեբի շրջանում թեժ մարտեր է վարում զինված խմբավորումների դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Իդլեբի Հաջ Մահմուդ գյուղում տասնյակ զինյալներ են սպանվել և վիրավորվել: Բացի այդ, բախումներ են ընթանում Մարիյան, Մունտաֆ, Թել Քարիմա գյուղերում, որտեղ զինյալները լուրջ կորուստներ են կրել:

Մյուս կողմից, շարունակվում են բախումնրը Հալեպի թաղամասերում: Մասնավորապես, Հանանու, Ջանդուլ, Հանդարաթ, Ալ Լիրմուն թաղամասերում տասնյակ զինյալներ են սպանվել:

«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ Համայի Քաֆրզիթա գյուղում վառվող նյութերով ռմբակոծության հետևանքով մեկ երեխա է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Ռմբակոծվել է նաև Համայի Ատշան գյուղի գաղթականների ճամբարը: Աղբյուրի տեղեկացմամբ` զինված ընդդիմադիրները հսկողության են հաստատել Հալեպի հյուսիսում գտնվող 3 գյուղերի վրա: Ընդդիմադիրները ռմբակոծել են Հալեպի Զահրա և Նաբլ գյուղերում կառավարական ուժերի հենակտերը: Բախումներ են ընթանում նաև Դամասկոսի Ջոբար թաղամասում և Զամալքա քաղաում, ինչպես նաև Մլիհե գյուղում:

Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի թիվը գերազանցել է 150 հազարը: Բացի այդ, զոհված հայերի թիվը գերազանցել է 100-ը:

Հայերեն Русский

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը