Տարածաշրջանային

Իլհամ Ալիևը հանդիպել է Անն Բրասյորի և Թորբյորն Յագլանդի հետ

1 րոպեի ընթերցում

Իլհամ Ալիևը հանդիպել է Անն Բրասյորի և Թորբյորն Յագլանդի հետ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական հանդիպումներ է ունեցել Եվրոպայի խորհրդում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, Ալիևը նախ հանդիպել է ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորի հետ:

Հանդիպմանը ներկա են եղել Ադրբեջանի արտոգրծնախարար Էլմար Մամեդյարովը, ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը և այլոք:

Բրասյորի հետ հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահը հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում