Միջազգային

Եվրամիությունն ընդլայնել է սիրիացի պաշտոնյաների դեմ պատժամիջոցների ցանկը

1 րոպեի ընթերցում

Եվրամիությունն ընդլայնել է սիրիացի պաշտոնյաների դեմ պատժամիջոցների ցանկը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը հունիսի 23-ին որոշում է ընդունել Սիրիայի կառավարության 12 նախարարների ընդգրկել պատժամիջոցների «սև ցուցակում»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Եվրամիության խորհրդի Լյուքսեմբուրգում կայացած նիստի ժամանակ որոշվել է սառեցնել սիրիացի 12 նախարարների հաշիվները և արգելել նրանց մուտքը Եվրամիության երկրներ:

Պատժամիջոցների վերաբերյալ որոշում ընդունվել է Սիրիայում մարդու իրավունքների լուրջ ոտնահարումների պատճառով, և ցանկում ընդգրկվել են 12 նախարարներ, ովքեր պատասխանատվություն են կրում դրա համար:

Եվրամիությունը պատժամիջոցներ է կիրառում սիրիացի 191 պատասխանատուների համար, որոնց թվում է նաև Նախագահ Բաշար ալ Ասադը: Ավելի վաղ Եվրամիությունը սառեցրել էր սիրիական 53 պետական հաստատաությունների հաշիվները, այդ թվում՝ Կենտրոնական բանկի: Բացի այդ, արգելվել էին սիրիական նավթի գնումները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում