Սիրիայի քիմիական զենքի վերջին խմբաքանակը դուրս է բերվել երկրից

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիան հունիսի 23-ին հանձնել է իր երկրի տարածքում մնացած քիմիական նյութերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ալ Մայադին» կայքը, քիմիակատները կշռել են 100 տոննա: Իր հերթին Քիմիական զենքի արգելման կազմակերպության ղեկավար Ահմադ Օզմունջոն հայտարարել է, որ Սիրիայից դուրս է բերվել քիմիական զենքի վերջին խմբաքանակը: Նա նաև ավելացրել է, որ Սիրիայից դուրսբերման ենթակա քիմիական նյութերը բեռնավորվել են օրվա երկրորդ կեսին դանիական նավ, և այն արդեն հեռացել է Լաթաքիայի նավահանգստից:

Ավելի վաղ կազմակերպությունը մտահոգված էր, որ մինչև հունիսի 30-ը հնարավոր է, որ քիմիական զենքերի 8 տոկոսը անհնարին լինի դուրս բերել Սիրիայից:

Սահմանված ժամկետի համաձայն՝ Սիրիայի քիմիական զենքերը երկրից պետք է դուրս բերվեին մինչև հունիսի 30-ը: Վերջին խմբաքանակը գտնվում էր բախումային շրջանում, ուստի, սիրիական իշխանություններին երկար ժամանակ չէր հաջողվում կազմակերպել դրանց դուրսբերումը:

Հայերեն Русский

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը