Միջազգային

Սիրիայի Կունեյտրա շրջանում 38 զինյալներ հանձնվել են իշխանություններին

1 րոպեի ընթերցում

Սիրիայի Կունեյտրա շրջանում 38 զինյալներ հանձնվել են իշխանություններին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Կունեյտրա շրջանում 38 զինյալներ վայր են դրել զենքերը և հանձնվել իշխանություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, նրանց թվում եղել են զինվորներ, ովքեր խույս են տվել բանակում ծառայելուց: Նախկին զինյալները պարտավորվել են այլևս չձեռնարկել քայլեր, որոնք կարող են սպառնալ հայրենիքի անվտանգությանը:

Կունեյտրայի շրջանի ազգային հաշտեցման հանձնաժողովի ղեկավար Մաամուն Ջևրեյդան նշել է, որ Կունեյտրայում մինչև այժմ զենքը վայր է դրել 520 զինյալ: Նրա խոսքով` Կունեյտրայի Ջեբա, Ումմ Բատնա, Աս Սամադանիա գյուղերը շուտով կհայտարարվեն անվտանգ` այնտեղից վերջին զինյալների դուրս գալուց հետո:

Մյուս կողմից, Դարաայի Իզրա քաղաքում համաներման շրջանակներում ազատ է արձակվել 675 քաղաքացի: Տեղի ոստիկանությունը տեղեկացրել է, որ նրանք մյուս սիրացիների հետ կպաշտպանեն հայրենիքը և կնպաստեն կայունության և անվտանգության վերականգնմանը:

Սիրիայում հունիսի 3-ին կայացած նախագահական ընտրություններից հետո Նախագահ Բաշար ալ Ասադը համաներում էր հայտարարել, որի շրջանակներում հազարավոր բանտարկյալներ ազատ են արձակվել կամ մեղմացվել է նրանց պատիժը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում