Միջազգային

Սիրիա-իրաքյան սահմանին իրաքցի 34 զինծառայողներ են զոհվել

1 րոպեի ընթերցում

Սիրիա-իրաքյան սահմանին իրաքցի 34 զինծառայողներ են զոհվել

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիա-իրաքյան սահմանին հունիսի 20-ին տեղի ունեցած բախումների հետևանքով իրաքցի 34 զինծառայողներ են զոհվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, արյունալի բախումներ են ընթացել ԻԼԻՊ խմբավորման և կառավարական ուժերի միջև Անբարի ալ Կաիմ քաղաքի մերձակայքում: Իրաքյան ուժերը օդային հարվածներ են հասցնում է ԻԼԻՊ-ին:

Մյուս կողմից, բախումներ են ընթանում Թալաֆար քաղաքի օդանավակայանի մերձակայքում և Բաղդադի Լուտֆիա շրջանում:

ԻԼԻՊ-ը նախորդ շաբաթվանից լայնածավալ գործողություններ էր սկսել Իրաքի հյուսիսում: Նրանք ամբողջովին գրավել են Նինվե նահանգի Մոսուլ քաղաքը: Այժմ խմբավորումը պայքարում է Բայջիի նավթավերամշակման խոշոր գործարանի վրա հսկողություն հաստատելու համար:

Իրաքյան ուժերն իրենց հերթին հայտարարել են, որ լայնածավալ ռազմական գործողություններ են սկսում Մոսուլում և Թիրքիթում գտնվող ԻԼԻՊ խմբավորման անդամների դեմ: Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքին նախօրեին հայտարարել էր, որ մի քանի տասնյակ սպաներ ազատվել են աշխատանքից` իրենց պատականությունը պատշաճ կերպով չկատարելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում