ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի Բաբիլա գյուղում 55 զինյալներ վայր են դրել իրենց զենքերը և հանձնվել իշխանություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, տեղի ոստիկանությունը հայտնել է, որ նախկին զինյալները պարտավորվել են չկատարել այնպիսի քայլեր, որոնք կսպառնան հայրենիքի խաղաղությանը և անվտանգությանը: Զինյալների հանձնվելու ժամանակ զինված այլ խմբավորման անդամներ ներխուժել են Բեյթ Սահամ, որտեղ այդ ժամանակ տեղի էր ունենում հանձնման արարողությունը, և կրակ բացել: Արդյունքում մեկ զինյալ վիրավորվել է:
Այս տարվա անցած ժամանակահատվածում ավելի քան հազար զինյալներ, մասնավորապես, Զաքիա, Տայիբա, Այն ալ Բայդա և Դամասկոսի այլ գյուղերիում վայր են դրել իրենց զենքերը և հանձնվել իշխանություններին:
Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ ԻԼԻՊ խմբավորումը մեկ այլ զինված խմբավորման դեմ պայքարի արդյունքում հսկողության տակ է վերցրել Դեր Զորի Մուհսին գյուղը: