«Վաղ, թե ուշ». Վրեժ Իսրայելյանի գործերն ամփոփող գիրքը ներկայացվեց հանրությանը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արձակագիր, դրամատուրգ Վրեժ Իսրայելյանի ստեղծագործություններն ամփոփող «Վաղ, թե ուշ» գիրքը ներկայացվեց հանրությանը: Հունիսի 20-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում անցկացվեց գրքի շնորհանդեսը, որն իր ներկայությամբ պատվեցՀայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Միջոցառմանը մասնակցեցին նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, պաշտոնատար այլ անձինք, գրականագետներ և Վրեժ Իսրայելյանի արվեստը գնահատողներ:

Գիրքը լույս է ընծայել «Լուսակն» հրատարակչությունը` 2014 թվականին: Այն տպագրվել է 500 օրինակով`պետական աջակցությամբ:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Վրեժ Իսրայելյանը մի քանի տարի աշխատել է ՊՆ-ում: «Նա այն առաջամարտիկներից էր, որ հայրենիքի կանչով ընդգրկվել էր մեր այս պայքարին և իր գիտելիքները, ստեղծագործական ունակություններն ուղղել հայրենիքի պաշտպանությանը: Նա երկար տարիներ ղեկավարել է ՊՆ տեղեկատվության վարչությունը: Վրեժ Իսրայելյանն այն անձնավորությունն է, որ իր միտքը կարողացել է հանձնել գրչին, և նրա ստեղծած գրական աշխարհը, անկասկած, վերաբերում է մեր նոր կյանքին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ`նշեց Օհանյանը:

Նախարարն ընդգծեց, որ Իսրայելյանը յուրահատուկ վերաբերմունք ուներ մեր հայրենիքի նկատմամբ: «Կարծում եմ, որ նրա կերպարը վառ կմնա մեր հուշերում»,- հավելեց Սեյրան Օհանյանը:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ընդգծեց, որ գրքում ընդգրկված են գրողի` տարբեր տարիների գործերը: «Այստեղ ներառված են Վրեժ Իսրայելյանի լավագույն պատվածքները: Գրքում կա նաև պիես: Նա մեր արձակ էր բերում ժամանակների խառնաձևումը: Գործերն իսկապես ունեն դասական արժեք: Հայ ժողովուրդը միշտ էլ կծնի բարձր գրողների: Գալիս են հրաշալի գրողներ և պիտի գան»,- նշեց Միլիտոնյանը:

Գրքի խմբագիր Ռոլանդ Շառոյանը նշեց, որ «Վաղ, թե ուշ» բառակապակցությունը Վրեժը Իսրայելյանը շատ էր օգտագործում թե' իր բանավոր, թե' գրավոր խոսքում: «Այդպես էլ իր տղայի` Մհեր Իսրայելյանի հետ որոշեցինք գրքի վերնագիրը դնել «Վաղ, թե ուշ» և դրա տակ հավաքել լավագույն գործերը: Գիրքը նաև 8 անտիպ գործ է պարունակում: Ես և Վրեժը 60 տարի միասին ենք եղել, նա իմ գրքի խմբագիրն է եղել, ես` նրա: Խմբագրելու մեջ դժվարություն չկար, գործերն ընտրելն էր դժվար»,- նշեց Շառոյանը:

Միջոցառմանը հաջորդեց Վրեժ Իսրայելյանի հիշատակին նվիրված հուշ-երեկոն:

Հայ արձագիր, դրամատուրգ Վրեժ Իսրայելյանը ծնվել է 1949 թվականի ապրիլի 2-ին: 1971-ին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1971-78-ին աշխատել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի երիտասարդական հաղորդումների խմբագրությունում` որպես խմբագիր և ավագ խմբագիր: 1982-ից «Սովետական Հայաստան» ամսագրի սփյուռքի բաժնի վարիչն է: 1993-99-ին` ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթի խմբագիր, 1999-ից եղել է ՊՆ լրատվության և քարոզչության վարչության պետ:

Վրեժ Իսրայելյանի առաջին պատմվածքները տպագրվել են «Գարուն» ամսագրում: 1978-ին արժանացել է ՀԼԿԵՄ Կենտկոմի «Տարվա լավագույն ստեղծագործության համար» մրցանակին: Հեղինակել է Արցախյան պատերազմին նվիրված վավերագրական կինոսցենարներ:

Հայերեն

Հայաստանը և ֆրանսիական CEA-Leti-ն քննարկել են համագործակցությունը միկրոէլեկտրոնիկայի և կիսահաղորդիչների ոլորտներում

Թերլիցքավորման պատճառով կասեցվել է «Արմ Պետրոլ»-ի լցակայանի վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը

Գարեգին Բ-ի և ևս վեց եպիսկոպոսների գործը կքննվի Արմավիրի մարզի դատարանում

Վճռաբեկ դատարանի դատավոր Վիգեն Քոչարյանի լիազորությունները դադարեցվել են

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնի համար կանցկացվի նոր մրցույթ

Հութիները Սաուդյան Արաբիային սպառնացել են պատասխան գործողություններով

Ըստ Ուիթքոֆի՝ կարող են անցկացվել Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ նոր եռակողմ բանակցություններ

ՊԵԿ-ում ԱՄՀ առաքելության հետ կքննարկվեն չձևակերպված աշխատանքային հարաբերությունների բացահայտման մեխանիզմները

Ադրբեջանն ու Թուրքիան սկսել են ռազմածովային անօդաչու սարքերի համատեղ արտադրությունը

ԵՄ-ն 200 միլիոն եվրոյի ներդրումներ կկատարի Գրենլանդիայում. ֆոն դեր Լայեն