Միջազգային

Հալեպի Աշրաֆիե և Սիրյան թաղամասերում տասնյակ հրասանդներ են ընկել

1 րոպեի ընթերցում

Հալեպի Աշրաֆիե և Սիրյան թաղամասերում տասնյակ հրասանդներ են ընկել

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի Աշրաֆիե և Սիրյան թաղամասերում հունիսի 18-ին ավելի քան 20 հրասանդ է ընկել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական լրատվամիջոցները, հրասանդները նշված թաղամասեր են արձակվել Բանի Զեյդ թաղամասից: Նախնական տեղեկություններով` վիրավորվել է 5 մարդ, բացի այդ, թաղամասերը նյութական վնասներ են կրել:

Մյուս կողմից, սիրիական բանակը շարունակում է ռմբակոծել Կալամունի շրջանի զինյալների դիրքերը: Տեղեկություններ կան, որ տասնյակ զինյալներ են սպանվել և վիրավորվել: Ռմբակոծության ժամանակ վիրավորվել է «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման ղեկավարը:

«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ հունիսի 18-ի գիշերը կառավարական ուժերը վառվող նյութերով ռմբակոծել են Դարաայի շրջանի Շաջարա գյուղի ճամբարներից: Աղբյուրի տեղեկացմամբ` զոհերի թիվը հասել է 70-ի, տասնյակ մարդիկ վիրավորվել են:

Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի թիվը գերազանցել է 150 հազարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում