Միջազգային

Սիրիական բանակը վերահսկողություն է հաստատել Հոմսի Ում Շարշուհ գյուղի վրա

2 րոպեի ընթերցում

Սիրիական բանակը վերահսկողություն է հաստատել Հոմսի Ում Շարշուհ գյուղի վրա

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը վերահսկողություն է հաստատել Հոմսի Ում Շարշուհ գյուղի և մերձակա ագարակների վրա՝ ոչնչացնելով այնտեղ գտնվող զինյալներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, բանակը նաև հարձակվել է Հոմսի Թադլու, Ռուսթան, Քիսին, Ղաջր, Օմարիա և այլ գյուղերի զինյալների հավաքատեղիների վրա՝ լուրջ վնասներ պատճառելով նրանց: Բախումները զինյալների դեմ շարունակվում են նաև Հալեպի Խան ալ Ասլ, Շեյխ Սայիդ, Բանի Զեյդ, Քուիրս գյուղերում, որտեղ տասնյակ զինյալներ են սպանվել և վիրավորվել:

Իդբիլի մարզի Ջիսր Շուղուր քաղաքում հունիսի 16-ին հրասանդ ընկնելու հետևանքով 9 քաղաքացի է զոհվել, կան նաև վիրավորներ:

Սիրիական «Սամա» հեռուստաալիքը հաղորդել է, որ սիրիական բանակն ամբողջությամբ իր հսկողության տակ է վերցրել Լաթաքիայի հյուսիսում գտնվող Ջաբալ Նասր լեռը, ինչպես նաև 714-րդ և 719-րդ բարձունքները:

«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ սիրիական օդուժը շարունակում է ռմբակոծել Հալեպի գյուղերը, որոնց հետևանքով քաղաքացիներ են զոհվել և վիրավորվել: Դամասկոսի շրջանի Դումա քաղաքում ականապատ մեքենա է պայթել, որի հետևանքով սիրիական բանակի 4 զինվորներ և տասնյակից ավելի քաղաքացիներ են վիրավորվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում