Իրավունք

Համանման երկու վրաերթ, մեկը` ողբերգությամբ. տասնամյա աղջնակ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Համանման երկու վրաերթ, մեկը` ողբերգությամբ. տասնամյա աղջնակ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Արտաշատի բաժնում հունիսի 13-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 19.00-ի սահմաններում «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ազատավան գյուղի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 2004 թ. ծնված Արամայիս Մ.-ին (Ազատավան գյուղի դպրոցի 4-րդ դասարանի աշակերտ), իր մեքենայով նրան տեղափոխել Արտաշատի հիվանդանոց, որից հետո ներկայացել բաժին:Կատարվում է նախաքննություն:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից,հունիսի 13-ին ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19.55-ի սահմաններում, «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վեդի-Ոսկետափ ճանապարհի 5-րդ կ/մ-ին` Վանաշեն գյուղի հատվածում, վրաերթի է ենթարկել 2004 թ. ծնված Աննա Հովհաննիսյանին (Վանաշեն գյուղի դպրոցի 4-րդ դասարանի աշակերտուհի) և նրան տեղափոխել Վեդի քաղաքի հիվանդանոց: Աղջկա կյանքը փրկել չի հաջողվել:Վարորդը ներկայացել է ոստիկանություն: Կատարվում է նախաքննություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում