ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը հսկողություն է հաստատել Քեսաբի մերձակայքում գտնվող 803-րդ բարձունքի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ալ Մայադին» կայքը, այդպիսով Քեսաբի մերձակայքում սիրիական բանակը փակել է զինյալների` դեպի Նաբաա ալ Մար ճանապարհը: Տեղի ունեցած բախումների հետևանքով զինյալները լուրջ վնասներ են կրել:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ սիրիական բանակը հսկողություն է հաստատել Քեսաբի մերձակայքում գտնվող 714-րդ բարձունքի վրա, որը գտնվում է 45-րդ բարձունքի արևելյան հատվածում:
Քեսաբի շրջանի վրահարձակումնսկսվելէմարտի 21-ին` Թուրքիայիսահմանիութ կետերից:Հարձակումնիրականացրելեն «ՋաբհաանՆուսրա»և «ՋեյշալԻսլամ» խմբավորումները` Թուրքիայի կառավարության անմիջական աջակցությամբ: Քեսաբահայերի մեծամասնությունը ապաստան է գտել Լաթաքիայի հայկական եկեղեցու սրահներում, հարազատների կամ վարձով բնակարաններում: