Բյուրեղավան-Արզնի խաչմերուկում «ՎԱԶ-21099»-ը բախվել է ճամփեզրի կանգառին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բյուրեղավան-Արզնի խաչմերուկում հունիսի 13-ին` ժամը 00.10-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի կանգառին, ինչի հետևանքով տուժած ուղևորը բուժօգնություն է ստացել շտապօգնության կողմից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, կատարվում է քննություն: