Միջազգային

Սիրիայի ղեկավարությունը, բանակը և ազգը համոզված են հաղթականի մեջ. Նախագահ Ասադ

1 րոպեի ընթերցում

Սիրիայի ղեկավարությունը, բանակը և ազգը համոզված են հաղթականի մեջ. Նախագահ Ասադ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը և Արևմուտքը սկսել են փոխել իրենց քաղաքականությունը Սիրիայի հանդեպ այն բանից հետո, երբ ահաբեկիչների սպառնալիքներ են զգացել իրենց երկրներում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին լիբանանյան «Ալ Ախբար» թերթին տված հարցազրույցում նշել է Սիրիայի Նախագահ Բաշար ալ Ասադը: Նրա խոսքով` Սիրիայի վերաբերյալ ժնևյան համաժողովն ավարտվել է հանգամանքների փոփոխությամբ: Նախագահ Ասադն իր վստահությունն է հայտնել հաղթանակի հարցում՝ ավելացնելով, որ դրա համար ժամանակ է պահանջվում: «Ահաբեկիչներին ոչնչացնելու համար ժամանակ է պահանջվում, սակայն պատերազմի ավարտի հստակ ժամկետ նշել այժմ հնարավոր չէ»,- նշել է նա՝ հավելելով, թե ամենակարևորն այն է, որ ղեկավարությունը, բանակը և ազգը համոզված են հաղթականի մեջ: Այն ժամանակ, երբ Սիրիան կհաղթի, բոլորը կհամաձայնեն, որ ձախողվել է տարածաշրջանի ամենավտանգավոր ծրագրերից մեկը:

Ասադը նախագահական ընտրությունների մասին նշել է, որ ահաբեկչության և արտաքին դավադրություններին հակառակ, մարդիկ չեն փոխվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում