Միջազգային

Հալեպի մարզի արևմտյան գյուղերին մարդասիրական օգնություն է տրամադրվել

1 րոպեի ընթերցում

Հալեպի մարզի արևմտյան գյուղերին մարդասիրական օգնություն է տրամադրվել

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Կարմիր մահիկ կազմակերպությունը սիրիական կառավարության օժանդակությամբ և Միջազգային Կարմիր Խաչի կազմակերպության հետ համագործակցությամբ մարդասիրական օգնություն է տրամադրել Հալեպի մարզի արևմտյան գյուղերի կարիքավոր բնակիչներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, թվով 7 բեռնատարները տեղափոխել են տարբեր տեսակի մթերքներ՝ նախատեսված 30 հազար բնակիչների համար: Բացի այդ, օգնության փաթեթներում եղել են խոհանոցային պարագաներ, ծածկոցներ և այլ անհրաժեշտ իրեր:

Հալեպի մարզի ներկայացուցիչ Աբդ ալ Ղաննի Կասաբը նշել է, որ մարդասիրական օգնության բեռնատարները Հալեպ են մտել կառավարության պատասխանատվությամբ՝ նպատակ ունենալով օգնել քաղաքացիներին: Նա նաև նշել է, որ անցած շաբաթվա ընթացքում բժշկական օգնություն է տարամադրվել քաղաքի հին թաղամասի բնակիչներին, ինչպես նաև զինյալների հսկողության տակ գտնվող թաղամասերին:

Հալեպը և մերձակա գյուղերն արդեն 2 տարուց ավելի է հայտնվել են կառավարական ուժերի և զինյալների ռազմական գործողությունների թիրախում: Հատկապես զինյալների վերահսկողության տակ գտնվող շրջանների բնակիչներին հազվադեպ է հնարավոր լինում օգնություն տրամադրել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում