Վերին Դվինում վրաերթի ենթարկված 78-ամյա կինը մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՕԴԱ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատի մարզի Վ. Դվին գյուղում հունիսի 9-ին` ժամը 21.00-ի սահմաններում, վրաերթի է ենթարկել 1936թ. ծնված Կիմա Յուխանաևային, նրա տեղափոխել հիվանդանոց, ապա ներկայացել է բաժին:Կ. Յուխանաևան հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, կատարվում է քննություն: