Միջազգային

Սիրիական բանակը թեժ մարտեր է վարում Քեսաբի մերձակայքում

2 րոպեի ընթերցում

Սիրիական բանակը թեժ մարտեր է վարում Քեսաբի մերձակայքում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը թեժ մարտեր է մղում իսլամիստական խմբավորումների հետ Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղքաղաքի Ջաբալ Չալմա շրջանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Լաթաքիայի տեղեկատվական ցանց» ֆեյսբուքյան էջը, բանակը ռմբակոծում է զինյալների հենակետերը:

Քեսաբի շրջանի վրահարձակումնսկսվելէմարտի 21-ին` Թուրքիայիսահմանիութ կետերից:Հարձակումնիրականացրելեն «ՋաբհաանՆուսրա»և «ՋեյշալԻսլամ» խմբավորումները` Թուրքիայի կառավարության անմիջական աջակցությամբ:

Բացի այդ, բանակը հարձակումներ է իրականացնում Դամասկոսի մեորձակայքում գտնվող Հարասթայի շրջանում զինյալների հավաքատեղիների ուղղությամբ: Ռազմական գործողություններ իրականացնելու շրջանակներում Հարասթա քաղաքում հայտնաբերվել է 300 մետր երկարությամբ և 14 մետր խորությամբ թունել: Թունելը լուսավորված է եղել և տեղադրված են եղել օդափոխիչներ, այնտեղ հայտնաբերվել են տարբեր տեսակի պայթուցիկ սարքավորումներ, որոնք վնասազերծվել են:

Մյուս կողմից, շարունակվում են բախումները Հալեպի թաղամասերում և մերձակա գյուղերում: Մասնավորապես, Բուսթան ալ Կասր, Բուսթան Բաշա, Ալ Լիրմուն, Շեյխ Սայիդ թաղամասերում տասնյակ զինյալներ են սպանվել և վիրավորվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում