Միջազգային

Սիրիայում քիմիական նյութերով բեռնավորված նավը ուղևորվել է Ֆինլանդիա և ԱՄՆ

1 րոպեի ընթերցում

Սիրիայում քիմիական նյութերով բեռնավորված նավը ուղևորվել է Ֆինլանդիա և ԱՄՆ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրայում թունավոր նյութերով բեռնավորված առաջին նավը Սիրիայից ուղևորվել է Ֆինլանդիա և ԱՄՆ: Այս մասին հայտարարել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, համաձայն հայտարարության՝ նորվեգական նավը դուրս է եկել սիրիական ջրային տարածքից և ուղևորվել դեպի Ֆինլանդիա և ԱՄՆ, որտեղ էլ քիմիկատները կոչնչացվեն: «Մյուս` դանիական նավը գտնվում է սիրիական ծովափնյա շրջանում՝ սպասելով մնացած 8 տոկոս քիմիական նյութերի բեռնավորման»,- նշվել է հայտարարության մեջ:

Կազմակերպության գլխավոր քարտուղար Ահմադ Օզմունջոն նշել է, որ գլխավոր խնդիրն այժմ մնացած թունավոր նյութերը սիրիական սահմաններից դուրս բերելն է: Նա կոչ է արել Դամասկոսին միջոցներ ձեռնարկել հնարավորինս արագ իրականացնելու գործընթացը:

Սիրիայում մնացած 8 տոկոս թունավոր նյութերի դուրսբերումը դժվարացնում է այն համգամանքը, որ դրանք գտնվում են կառավարական ուժերի և զինյալների բախումների շրջանում:

Նախատեսված է Սիրիայի քիմիական զենքերն ամբողջությամբ ոչնչացնել մինչև հունիսի 30-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում