Իրավունք

«Ֆոլքսվագեն»-ը բախվել է ճամփեզրին կայանված «ՎԱԶ-21099»-ին և կողաշրջվել

1 րոպեի ընթերցում

«Ֆոլքսվագեն»-ը բախվել է ճամփեզրին կայանված «ՎԱԶ-21099»-ին և կողաշրջվել

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրի-Վանաձոր ճանապարհի 4-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան հունիսի 9-ին` ժամը 00.30-ի սահմաններում, բախվել է ճամփեզրին կայանված «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, «Ֆոլքսվագեն»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում