Բուխարեստում կայացել է Շառլ Ազնավուրի 90-ամյակին նվիրված երեկո

3 րոպեի ընթերցում

ԲՈԻԽԱՐԵՍՏ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուխարեստի Դուդյան հայ մշակույթի տան լեփ-լեցուն սրահում ուրբաթ երեկոյան` հունիսի 6-ին, տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի 90-ամյակին նվիրված երեկո: Ռումինահայ վաստակավոր լրագրող եւ թարգմանիչ Մադլեն Կարակաշյանը/ Madeleine Karacasian եւ ռումին հայտնի կինոքննադատ Իրինա Մարգարետա Նիստորը/Irina Margareta Nistor երկխոսության միջոցով ներկայացրին Ազնավուրի արտիստիկ փառավոր կենսագրությունը, բացահայտեցին առանձին դրվագներ ոչ միայն նրա համերգային, այլեւ կինոգործունեությունից: Երեկոյին ցուցադրվեց Ազնավուրին նվիրված ֆիլմը, որի հիմքում Ֆրանսիայում Հայաստանի տարվա կապակցությամբ 2006թ. սեպտեմբերի 30-ին Երեւանում կայացած «Ազնավուրը եւ նրա ընկերները»/Aznavour et ses Amis մեծ համերգն էր:

Ուշագրավ էին հատկապես Մադլեն Կարակաշյանի ներկայացրած մանրամասները եւ ֆոտոշարքը Ազնավուրի` Բուխարեստ կատարած այցելությունների վերաբերյալ: Լրագրողն աշխարհահռչակ շանսոնյեին առաջին անգամ հանդիպել է Բուխարեստում` 1963թ. գարնանը, երբ Ազնավուրը ելույթներով հանդես էր գալիս Sala Palatului հսկա համերգասրահում: Այստեղ էր, որ Մադլեն Կարակաշյանի ուղեկցությամբ ռումինահայ անվանի նկարիչ Չիք Դամադյանը/Cik Damadian թղթին հանձնեց Ազնավուրի հայտնի գծանկարը:

Երկրորդ հանդիպումը 2004թ. փետրվարին Բուխարեստում «Հայր Գորիո»/Père Goriot ֆիլմի նկարահանումների ժամանակ էր, որտեղ Շառլ Ազնավուրը կատարում էր բալզակյան հերոսի դերը: Այդ օրերին շանսոնյեն բացառիկ հարցազրույց է տվել Մադլեն Կարակաշյանին «Ararat» հանդեսի համար` վերնագրված՝ «Ընտանիքի զգացողությունը հայ ժողովրդի ժառանգական հատկությունն է» (16-29 փետրվար 2004), որն ավելի ուշ պետք է ամփոփվեր հեղինակի «Հայերի հետ եւ հայերի մասին» ժողովածուի մեջ (Madeleine Karacasian, Cu si despre armeni, vol. II din 2005, Editura Ararat): Մադլեն Կարակաշյանն Ազնավուրին է հանձնել իր իսկ թարգմանությամբ Ռիչարդ Բալդուչիի «Ազնավուր. Բոհեմի որդու խոստովանանքը»/Richard Balducci, Charles Aznavour - Confidentele unui fiu de boem գրքի ռումիներեն տարբերակը: Մինչ այդ` 2002 թվականին, «Ararat» հրատարակչությունը լույս էր ընծայել նաեւ Աիդա Ազնավուր-Կարվարենցի «Աղբարիկս» հուշերի գիրքը (Aida Aznavour-Garvarentz, Petit frère):

2004թ. փետրվարյան այդ օրերին Ազնավուրն այցելել է նաեւ Բուխարեստի Հայոց կենտրոն` Հայոց մայր տաճար, թանգարան, եւ մասնակցել Դուդյան մշակույթի տան ցուցահանդեսի բացմանը:

Հայերեն English Русский

Վստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե Մելիքյան

Հունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում պարտվեց Չեռնոգորիային

Եմենի խորհրդարանը հավանություն է տվել ընդհանուր զորահավաքին

Մեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ

Տիգրան Ավինյանը Նորագյուղի «Downtown» նախագծի ներդրումային հնարավորությունները քննարկել է գործարարների հետ

Nvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգ

Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջ

Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակ

Յարոսլավլի մարզում հրավառության միջոցների արտադրամասում բռնկված հրդեհից 5 մարդ է զոհվել