Միջազգային

Ավելի քան 200 ֆրանսիացիներ մեղադրվում են Սիրիայում ահաբեկչություն իրականացնելու մեջ

1 րոպեի ընթերցում

Ավելի քան 200 ֆրանսիացիներ մեղադրվում են Սիրիայում ահաբեկչություն իրականացնելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի դատախազությունը սկսել է հետաքննել Ֆրանսիայի 200 քաղաքացիների գործը, ովքեր մեղադրվում են Սիրիայում իսլամիստական խմբավորումների կողմից ռազմական գործողություններին մասնակցելու մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ռուսական ԻՏԱՌ-ՏԱՍՍ գորածակալությունը, Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ մոտ 300 ֆրանսիացիներ զինված պայքար են մղում ծայրահեղական խմբավորումների կողմից՝ փորձելով տապալել Բաշար ալ Ասադի իշխանությունը: Ֆրանսիական իշխանությունները հայտարարել են, որ մտադիր են միջոցներ ձեռնարկել՝ արգելելով նման անձանց մեկնել Սիրիա, իսկ եթե նրանք արդեն գտնվում են այնտեղ, վերադարձնել հայրենիք: Արտաքին գործերի նախարար Բերնար Կազնևը նշել է, որ նրանք, Սիրիայից վերադառնալով, հնարավոր է ահաբեկչություններ իրականացնեն Ֆրանսիայի տարածքում:

Սիրիայի իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ երկրում ընդդիմադիրների կողմից կռվում է մոտ 80 երկների ավելի քան 120 հազար զինյալ: Սիրիան բազմիցս դիմել է ՄԱԿ-ին՝ կոչ անելով ճնշում գործադրել զինյալներին աջակցող, ֆինանսավորող երկրների վրա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում