Միջազգային

Վենեսուելայի նախագահը շնորհավորել է Բաշար ալ Ասադին

1 րոպեի ընթերցում

Վենեսուելայի նախագահը շնորհավորել է Բաշար ալ Ասադին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելայի Նախագահ Նիկոլաս Մադուրոն շնորհավորել է Բաշար ալ Ասադին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Մադուրոյի խոսքով` նախագահական ընտրությունների արդյունքներն օրինական են, և Բաշար ալ Ասադի հաղթանակը վերահաստատում է նրա` Սիրիայի անվիճելի ղեկավար լինելու փաստը:

Նա նաև նշել է, որ Սիրիայի նախագահական ընտրությունների անցկացումը կարևոր քայլ էր Սիրիայի պատմության մեջ, և արտահայտում է սիրիացի ժողովրդի կամքը` ճգնաժամի լուծմանը հասնելու հարցում:

Նախագահ Նիկոլաս Մադուրոն վերստին հաստատել է իր աջակցությունը Սիրիային, որի նպատակն է խաղաղության հասնելը: Նա դատապարտել է ահաբեկչությունները, որոնց աջակցում են ՆԱՏՕ-ի և նրան դաշանկից որոշ երկրներ՝ մտադրվելով ապակայունացնել Սիրիայի իրավիճակը: Վենեսուելայի Նախագահը նաև դատաարտել է ծայրահեղականների գործունեությունը, Արևմուտքի դիրքորոշումը, որը չի ճանաչել Սիրիայի ընտրությունները և կոչ է արել շարունակել պատերազմը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում