Աշտարակի խճուղում «ԲՄՎ-Տ181»-ը բախվել է ճամփեզրի հողաթմբին. կա 4 տուժած
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ԲՄՎ-Տ181» մակնիշի ավտոմեքենան հունիսի 3-ին` ժամը 04.10-ին, Աշտարակի խճուղում դուրս է եկել երթևեկելի ուղեմասից, բախվել հողաթմբին և շրջվել, ինչի հետևանքով 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, կատարվում է քննություն: