Սիրիայի քաղաքացիներն ակտիվորեն մասնակցում են նախագահական ընտրություններին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի բոլոր ընտրատեղամասերում քաղաքացիները մեծ ակտիվություն են ցուցաբերում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, այս մասին հայտարարել է Սիրիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը՝ ավելացնելով, որ ընտրատեղամասերում քվեարկողների մեծ ակտիվությունը գերազանցել է բոլոր սպասելիքները:

Հալեպի ընտրական հանձնաժողովը պահանջել է լրացուցիչ 150 քվեատուփ` լի քվեատուփերերը նորերով փոխարինելու համար:

Սիրիայում նախագահական ընտրությունները շարունակվում են, և մինչև այժմ մեծ իրադարձություններ տեղի չեն ունեցել: Մայրաքաղաք Դամասկոսում հունիսի 3-ին հրասանդեր են ընկել: Դրանցից մեկը ընկել է Օմայան հրապարակում՝ Մզզե պողոտայի վրա: Հրասանդներ են ընկել նաև Մուհաջիրին, Ալ Ղասսանի և Կասսա թաղամասերում: Բարեբախտաբար, մարդկային վնասներ չեն գրանցվել, դրանք միայն նյութական են: Հրասանդներ են ընկել Լաթաքիա քաղաքում:

Սիրիայում հունիսի 3-ի առավոտյան բացվել են 9601 ընտրատեղամասերը, որոնցից 5235-ը Դամասկոսում և Հալեպում են, և մեկնարկել են նախագահական ընտրությունները: Նախագահական ընտրություններում մրցակցում են նախագահի 3 թեկնածուներ՝ գործող նախագահ Բաշար Հաֆեզ ալ Ասադը, Հալեպից ընտրված պատգամավոր Մահել Աբդ ալ Հաֆեզը և գործարար Հասան աբդ ալ Իլլահի ան Նուրին: Սիրիայում երկրի նախագահը կընտրվի 7 տարի ժամկետով:

Հայերեն Русский

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը