Հալաբյան փողոցում «ՎԱԶ-2107»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում հունիսի 3-ին` ժամը 01.10-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցից դեպի Հրազդանի կիրճ տանող ճանապարհին` «Գեղամա» ռեստորանի մոտակայքում, ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2107» մակնիշի 15 ՕՍ 823 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում, վարորդը ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից: Փրկարարները մեխանիկական կարապիկի օգնությամբ բարձրացրել են ավտոմեքենան. այլ տուժածներ չեն հայտնաբերվել: