Միջազգային

ՄԱԿ-ը մարդասիրական օգնություն է տրամադրել Հալեպի` ընդդիմադիրների հսկողության տակ գտնվող թաղամասերի բնակիչներին

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ը մարդասիրական օգնություն է տրամադրել Հալեպի` ընդդիմադիրների հսկողության տակ գտնվող  թաղամասերի բնակիչներին

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ը մարդասիրական օգնություն է տրամադրել Հալեպում ընդդիմադիրների հսկողության տակ գտնվող թաղամասերի 30 հազար բնակիչներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, օգնության փաթեթներում ընդգրկված են մթերքներ, դեղորայք և այլ անհրաժեշտ պարագաներ: Այս մասին լրագրողներին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուջարրիկը: Նրա խոսքով` 15 բեռնատարներն օգնությունը տեղափոխել են Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպությանպահեստներ:

Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը իր զեկույցում նշել էր, որ Սիրիայի 9,3 միլիոն քաղաքացիներ մարդասիրական օգնության կարիք ունեն: Նրանցից 3,5 միլիոնը ապրում է շրջաններում, որոնց դժվար է օգնություն հասցնել` թեժ բախումների պատճառով: Նրա խոսքով` Սիրիայի հակամարտող կողմերը չեն կատարում փետրվարին ՄԱԿ-ի ընդունած բանաձևի կետերը` մարդասիրական օգնություն տրամադրելու վերաբերյալ: Պան Կի Մունը կոչ է արել միջազգային հանրությանը նոր քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում