Սիրիական բանակը վերահսկողություն է հաստատել Դարաա շրջանի 2 գյուղերի վրա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը մայիսի 31-ին վերահսկողություն է հաստատել Դարաայի շրջանի Տաֆ և Սատհ Զահնան գյուղերի վրա՝ ոչնչացնելով տասնյակ զինյալների և նրանց պատկանող զենքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, մյուս կողմից բանակը կանխել է զինյալների մուտքը Դարաայի Ում ալ Աուսաջ գյուղ: Այստեղ նույնպես զինյալները լուրջ կորուստներ են կրել: Դարաայի Լաջա շրջանի ալ Աբիա գյուղում կառավարական ուժերը ոչնչացրել են զինյալներին պատկանող ծանր տեխնիկան, բացի այդ, Անխել գյուղում նրանց պատկանող 2 տանկ է ոչնչացվել:

Նախօերին՝ մայիսի 30-ին, Դարաայի մերձակայքում գտնվող Տաֆաս և Շեյխ Միսքին շրջաններում բախումների ժամանակ 20-ից ավելի զինյալ է սպանվել, ովքեր սիրիական սահմանն անցել էին Հորդանանից: Դարաայում ոչնչացվել են զինյալների հենակետերը` «Սիրիաթել» ընկերության, Բիլալա ալ Խաշաբի և «Յարմուք» դպորցի մոտ:

Սիրիական բանակը կանխել է ծայրահեղական խմբավորումների` Դամասկոսի հարավային շրջաններ մտնելու փորձը: Նրանք նպատակ էին հետապնդում խաթարել 2 օր առաջ ձեռք բերված համաձայնությունը զինադադարի վերաբերյալ:

Դամասկոսի Կադամ, ալ Ասալի, Ջուրաէ Շարիբաթի, Պորտ Սայիդ և Ալ Մաազունիա արվարձաններում 2 օր առաջ ուժի մեջ է մտել զինադադարի համաձայնությունը:

Հայերեն Русский

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը