Միջազգային

Հալեպի հայկական թաղամասում պայթյունից 22 մարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Հալեպի հայկական թաղամասում պայթյունից 22 մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի տարբեր թաղամասերում, հատկապես Նոր գյուղում մայիսի 30-ին բազմաթիվ հրասանդներ և գազի տակառներից պատրաստված հրթիռներ են ընկել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հալեպի լրատվական գրասենյակից: Միայն Նոր գյուղ թաղամասում մեկ ժամվա մեջ 22 զոհ և 75 մարդ է վիրավորվել, որոնց թվում հայեր չեն եղել:

Նոր գյուղում հաշվի առնելով հրթիռների և հրասանդների պատճառով ստեղծված մտահոգիչ իրավիճակը՝ Հալեպի լրատվական գրասենյակը մեր հայրենակիցներին խնդրել է ոչ անհրաժեշտ պատճառներով տնից դուրս չգալ և հեռու մնալ պատուհաններից և պատշգամբներից և ինչ-որ դժվարության կամ անհրաժեշտության դեպքում դիմել Նոր գյուղի Տիգրանյան սրահ:

Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ Հալեպի Նոր Գյուղ, Խալիդիա, Իբարա թաղամասերում, ինչպես նաև Սաադ Ալլահ հրապարակում հրթիռներ ընկնելու հետևանքով 12 մարդ զոհվել է, ևս 85-ը վիրավորվել: ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 150 հազարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում