ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ում խորհրդակցություներ են ընթանում Սիրիայի անդամցությունը Գերագույն ասամբելայում սառեցնելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, բացի այդ, քննարկումներն ընթանում են Սիրիայում մարդասիրական իրավիճակի վերաբերյալ նոր բանաձև ընդունելու մասին: Դիվանագիտական աղբյուրները տեղեկացնում են, որ նոր բանաձևի նախագիծը պետք է ուսումնասիրվի Գերագույն ասամբլեայի կողմից: Լուրեր են շրջանառվում, որ որոշ երկրներ քայլեր են ձեռնարկվում սիրիական պատվիրակության մասնակցությունը նիստերին դադարեցնելու ուղղությամբ:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Եվրամիությունը մինչև 2015թ.-ի հունիսը երկարաձգել է Սիրիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու ժամկետը: Այս անգամ սիրիացի պաշտոնատար և հեղինակավոր անձնանց «սև ցուցակը», որում ընդգրկվել է 126 մարդ, նաև Սիրիայի Նախագահ Բաշար ալ Ասադը և նրա ընտանիքի անդամները, չի ընդլայնվել: